Նախագծեր

Լույսեր, գույներ, ղողանջներ․․․

խմբագրվում է

Ժամանակահատվածը՝ դեկտեմբեր ամիս

Խնդիրները՝

Զարգացնել սովորողների տեխնոլոգիական հմտությունները

Զարգացնել ստեղծագործելու, երևակայելու հմտություններ

Ձևավորել նամակներ գրելու կարողություններ

Հորինել պատմություններ, հանելուկներ, շուտասելուկներ  ձմռան, ձյան, Ձմեռ պապիկի մասին, նկարել paint ծրագրով և տեղադրել մեր ուսումնական բլոգում

Ձևավորել բացիկներ պատրաստելու կարողություններ (թղթային, էլեկտրոնային)

Սովորողի մոտ զարգացնել մաթեմատիկական մտածելակերպը

Առարկաներ՝

Մայրենի, մաթեմատիկա, երաժշտություն, կերպարվեստ, տեխնոլոգիա, ես և շրջակա աշխարհը, օտար լեզուներ

Զրույց Ամանորի մասին: Ինչպե՞ս են տոնում Ամանորը ուրիշ երկրներում:

Ֆիլմերի դիտում.(Ամանորի մասին)

Ամանորի, տոնածառի, Ձմեռ պապիկի, տոնածառի խաղալիքների մասին տեղեկատվական նյութեր, կարդացածը պատմել, ներկայացնել բլոգում

Սովորել ձմռան մասին բանաստեղծություններ, երգեր

  1. Ա. Խնկոյան «Ձմեռ»
  2. Հ. Թումանյան  «Առաջին ձյունը»
  3. Ջ. Ռոդարի «Կոնֆետի անձրև»
  4. Ջ․ Ռոդարի  «Ցանկությունների ծառը»
  5. «Բասեն բարի»
  6. «Զար, զընգը»
  7. «Փաթ, փաթ, փաթիլներ»

Մեր գործունեությունը.

Ձևավորել դասասենյակը

Նամակներ գրել Ձմեռ պապիկին։

Խոհանոցային գործունեություն՝ տոնական թխվածքաբլիթների պատրաստում, անձեռոցիկների ձևավորում.

Ինքնաշեն խաղալիքների պատրաստում.

Էլեկտրոնային և թղթային բացիկներ

Ծեփ կավով, պլաստիլինով

Մեր կրթահամալիրում պատրաստած գինու պիտակների ստեղծում

Ամանորյա ներկայացում. Այցելելություն  Հ.Մալյանի  տիկնիկային թատրոն

Կազմակերպել ստուգատեսներ (տրիաթլոն)

Այս ամենը ամփոփել բլոգում՝ տեսանյութերի, պատումների, լուսանկարների և ռադիոնյութերի միջոցով:

Ընթերցարան

Ձմեռ

Ա․ Խնկոյան

Ծառը մերկացավ,
Զրկվեց տերևից,
Ձյունի փաթիլներ
Իջան վերևից։

Ձյուն ու ցուրտ եկան,
Առու, գետ լռեց,
Իր արծաթ գորգը
Ձմեռը փռեց։

Ձյունը ծնկահար
Նստեց մեծ ճամփին,
Սպիտակ հյուսերը
Կիտեց գետափին։

Աշխատակարգ

Աշխատակարգ 28.11-02.12

Ուսումնական նախագծեր՝
Սեբաստացու օրեր

Դասավանդողների բլոգներ


Ֆիզկուլտ դադարներ
Վարժանքներ աչքերի համար

Շաբաթվա բանաստեղծությունը՝
«Ձմեռ» Ա․ Խնկոյան

Շաբաթվա հեքիաթը՝
«Ցանկությունների ծառը » Դ. Բիսեթ

Continue reading “Աշխատակարգ 28.11-02.12”