Ինքնակրթություն

Սովորող-սովորեցնող նախագիծ

Սովորող-սովորեցնող նախագծերը ուսումնական գործունեության մեջ

Նպատակը՝ սովորող-սովորեցնող մեթոդի կիրառությունը տարատարիք խմբերում, որպես նախագծի բաղկացուցիչ։

Continue reading “Սովորող-սովորեցնող նախագիծ”
Ինքնակրթություն

Ուսումնական նյութին ներկայացվող պահանջներ

Կրտսեր դպրոցում, ուսումնական նյութ ստեղծելիս, դասավանդողը  հաշվի է առնում սովորողների կարողությունները, մեդիահմտությունները,  տարիքային առանձնահատկությունները, դասարանը/ առաջին, երկրորդ, երրորդ/։ Հաշվի ենք առնում միջավայրը /ագարակ, խոհանոց, բակ, բաց-լաբորատոր տարածքներ․․․/

Continue reading “Ուսումնական նյութին ներկայացվող պահանջներ”
Ինքնակրթություն

Մասնագիտական զարգացում

8.02.2023

Մարիոնետների ֆաբրիկա։ Դպրոցական ուսուցչի խոստովանությունը։ Ջոն Թեյլոր Գատո

Հետաքրքիր մի փաստ էլ:  Տնային կրթությունն աստիճանաբար հասել է այնպիսի մակարդակի, որ մոտ մեկ ու կես միլիոն երեխա սովորում է բացարձակապես ծնողների օգնությամբ: Անցյալ ամիս կրթական մամուլը ցնցող նորություն հրապարակեց. տանը սովորած երեխաները մտածելու կարողությամբ հինգ կամ նույնիսկ տասը տարով գերազանցում են իրենց հասակակիցներին, որ պետական կրթություն են ստացել:

Այժմյան դպրոցը չի դաստիարակում անհատներ, այլ փորձում է բոլորին նույն կերպ դաստիարակել։ Շատ կարևոր է բացահայտել սովորողների առանձնահատկությունները, հետաքրքրությունները։ Ուսումնական գործընթացը կազմակերպելիս պետք է հաշվի առնել հենց դրանք։

Վաղուց ժամանակն է փոխելու դասավանդման կառույցը։ Ժամանակն անցնում է։ Շատ բան է փոխվում գիտության, հասարակական կյանքի մեջ, բայց դպրոցները մնում են նույն դասավանդման մեթոդին և չեն շարժվում ժամանակին զուգահեռ։ Ուսուցիչը փորձում է թելադրելով, հրամաններով, իրեն ենթարկելով ձևավորել անհայտ, սակայն երեխաները խոսքի ազատություն, երևակայություն ունեցող անհատներ են, որոնց կարծիքի հետ պետք է հաշվի նստել և հարգել նրանց՝ անկախ տարիքից։

1-ին դասարանի ընթերցանության նյութերի հավաքում, խմբագրում: Աշխատանքն ընթացքի մեջ է:

1.02.2023

1-ին դասարանի ընթերցանության նյութերի հավաքում, խմբագրում: Աշխատանքն ընթացքի մեջ է:

Իմ մանկավարժական դավանանքը: Ջորջ Դյուի

Համաձայն եմ հեղինակի հետ, իսկապես սովորողը պետք է զբաղվի իր հասարակական կյանքին համապատասխան գործունեություններով։ Հարկավոր է ուսումնական գործընթացը կազմակերպել այնպես, որ նյութը լինի սովորողի համար պիտանի, առօրյա կյանքում օգտագործվող, հետաքրքիր։

Սովորողն օրվա մեծ մասն անցնում է դպրոցում, ուստի ուսուցիչը պետք է կարողանա սովորողին պատրաստել հասարակական կյանքին, աշխատանքին։ Մեջբերում եմ հեղինկաի խոսքը․

Կարծում եմ, որ մեծահասակը միայն երեխայի հետաքրքրությունների մշտական և հոգատար դիտարկման միջոցով կարող է թափանցել նրա աշխարհը և տեսնել, թե ինչի է նա պատրաստ, և ի՛նչ նյութի հետ կարող է առավել արդյունավետ և պատրաստակամ աշխատել:

25.01.2023

Հանրակրթության պետական չափորոշչի հանրակրթական տարրական ծրագրի շրջանավարտին ներկայացվող վերջնարդյունքներից 

Ազատ գրավոր և բանավոր հաղորդակցվի գրական հայերենով, կարդա, հասկանա, վերարտադրի պարզ գեղարվեստական և տեղեկատվական տեքստեր, ձևակերպի տեքստի հիմնական գաղափարը (ազգային փոքրամասնությունների պարագայում կարող է նաև իր մայրենի լեզվով, իսկ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի դեպքում՝ համապատասխան այլընտրանքային հաղորդակցման միջոցով).

Մտքերն արտահայտելիս բերի պարզ հիմնավորումներ, կատարի ընդհանրացումներ և պարզ դասակարգումներ.

Դրսևորի տրամաբանական և ստեղծագործական մտածողություն, կարողանա անդրադառնալ ու արձագանքել սեփական և ուրիշների ստեղծած աշխատանքին․

Հասկանա իր առջև դրված խնդիրը, մշակի և կատարի քայլեր այն լուծելու համար.

Համատեղ կամ ինքնուրույն իրականացնի պարզ հետազոտական աշխատանքներ, անի եզրակացություններ՝ հիմնվելով ստացված տվյալների և դիտարկումների վրա, փաստերն օգտագործի իր գաղափարները հիմնավորելու համար և ներկայացնի ստացված արդյունքը պարզ գիտական բառապաշարով.

Արտահայտի սեփական մտքերը, զգացմունքները, կարիքները և ցանկությունները, գիտակցի իր յուրահատուկ լինելը։

Ուսուցչի տասը պատվիրանները։ Ջորջ Փոյա

  1. Հետաքրքրվեցե՛ք ձեր առարկայով։ 

    Կարևոր է հետաքրքրվել այն ամենով, ինչով զբաղվում ես։ Հարկավոր է կատարելագործել գիտելիքները, ավելի լավ տիրապետել առարկային, որպեսզի սվորողներն էլ հետաքրքրված և ոգևորված լինեն դրանով։
  2. Իմացե՛ք ձեր առարկան:

    Որևէ բան դասավանդելիս պետք է ունենալ լիարժեք գիտելիքներ դասավանդվող նյութի/ առարկայի հետ կապված, որպեսզի հնարավոր լինի պատասխանել հարցերին, նյութը բացատրել հնարավոր շատ տարբերակներով։
  3. Իմացե՛ք, թե ո՛ր ճանապարհով կարելի է ուսումնասիրել այն, ինչը ձեզ անհրաժեշտ է: Ուսումնասիրման լավագույն ձևը ինքնուրույն հայտնաբերելն է։

    Հարկավոր է սովորողներին թույլ տալ ինքնուրույն բացահայտել գիտելիքի ձեռք բերման ճանապարհը, խնդրի լուծումը։ Կարելի է ուղղորդել, կողմնորոշիչ հարցեր տալ, օգնել գտնել ճանապարհը, բայց արդյունավետ չի լինի պատրաստի մատուցել գիտելիքը։
  4. Կարողացե՛ք կարդալ սովորողների դեմքերը։ Ջանացե՛ք տեսնել, թե ի՛նչ են սպասում նրանք ձեզանից, ըմբռնեք նրանց դժվարությունները, կարողացե՛ք ձեզ իրենց տեղը դնել։

    Անհրաժեշտ է լավ ճանաչել սովորողներին, նրանց հետաքրքրությունները, պահանջմունքներն ու դժվարությունները, որպեսզի ուսումնական պրոցեսը կազմակերպելիս կարողնանանք դրանք հաշվի առնել։
  5. Մի՛ սահմանափակվեք մերկ տեղեկատվությամբ, ջանացե՛ք սովորողների մոտ որոշակի ունակություններ, խելքի անհրաժեշտ կերտվածք և կանոնապահ աշխատանքի սովորություն զարգացնել։

    Պետք է խթանալ ինքնուրույն փնտրելու, գտնելու կարողությունը։ Սովորողներին տեղեկատվություն գտնելու հնարավորություն տալ։
  6. Ջանացե՛ք նրանց կռահել սովորեցնել։

    Կարևոր է սովորեցնել կռահել, ենթադրություններ անել, հետո նաև հիմնավորել դրանք։
  7. Ջանացե՛ք նրանց ապացուցել սովորեցնել։

    Սովորողներին պետք է առաջարկել մեկնաբանել, ապացուցել, հիմնավորել իրենց արտահայտած մտքերը։ Հաճախ սովորողներն իրենց միտքը (պատասխանը) մեկնաբանելիս, փոխում են դրանք, ավելի են կատարելագործում։
  8. Հայտաբերե՛ք ձեր խնդրում այն, ինչը կարող է ուրիշ խնդիրների լուծման ժամանակ պետք գալ. տվյալ կոնկրետ իրադրության խորքից ջանացե՛ք ընդհանուր մեթոդը երևան հանել։

    Եթե գտնում ենք որևէ հաջողված մեթոդ, խնդրի լուծման ճանապարհ, ապա դա կարելի է օգտագործել նաև այլ խնդիրներ լուծելիս։
  9. Մի՛ հայտնեք անմիջապես ձեր գաղտնիքը, թող սովորողները փորձեն կռահել այդ գաղտնիքը` մինչ այն նրանց կհաղորդեք, թողե՛ք սովորողներն իրենք հնարավորին չափ շատ բան գտնեն։

    Սովորեղներին պետք է սովորեցնել մտածել, բացահայտումներ կատարել։ Հարկավոր չէ միանգամից բացահայտել գաղտնիքները, լուծման ճանապարհը։
  10. Օգտագործե՛ք գլխի գցող ցուցումները, բայց ձեր կարծիքը բռնի կերպով մի՛ պարտադրեք։

    Սովորողների կողմից արտահայտած մտքերը, կարծիքները կարող են տարբեր լինել, բայց անհրաժեշտ է լսել բոլորին, հարգել տեսակետը։

18.01.2022

Գրավոր քննարկել հետևյալ հոդվածը՝ ներկայացված մոտեցումները հիմնավորելով սեփական փորձի օրինակներով: Մանկավարժական ինվարիանտներ: Սելեստեն Ֆրենե

  • Ինվարիանտ 1
    Երեխայի բնույթը ճիշտ այնպիսին է, ինչպիսին մեծինն է.


    Ոսուցչի տրամադրությունը, տրամադրվածությունը փոխանցվում է նաև սովորողին։ Երբ ուսուցիչը տարված է լինում մի բանով, սիրով կատարում է մի գործողություն, սովորողներն էլ են սկսում հաճույքով կատարել դա։
  • Ինվարիանտ 2
    Մարդու բարձր հասակն ամենևին շրջապատի նկատմամբ նրա առավելության մասին չի վկայում.


    Ամբիոնների, հարթակների, «ուսուցչի սեղանների» առկայությունը հատկապես կրտսեր դպրոցում կխանգարի սովորողների հետ մտերմիկ, ընկերական հարաբերությունների ձևավորմանը։

    Ես դասարանում նստում եմ սովորողների կողքին, որևէ գործունեություն կատարելիս չեմ առանձնանում իրենցից։
  • Ինվարիանտ 3
    Դպրոցում երեխայի վարքը նրա հոգեկան խառնվածքից և առողջական վիճակից է կախված
    .

    Երեխայի վարքը հաճախ կախված է նրա խառնվածքից, առողջական վիճակից (ինչպես նաև քաղցած, անքուն լինելուց)։ Երեխայի վարքը կարող է փոխվել ընտանեկան խնդիրներից, ընկերների հետ ունեցած տարաձայնություններից։

    Ցանկացած վարքային դրսևորում ունի իր պատճառները, որոնք անհրաժեշտ է բացահայտել և անհրաժեշտության դեպքում շտկել դրանք։
  • Ինվարիանտ 4
    Ոչ ոք (այդ թվում՝ և երեխան, ինչպես և մեծահասակը) չի սիրում, որ իրեն հրամայում են․

    Այո, ստիպողաբար կատարված ցանկացած գործողություն տհաճ և բարդ է թվում։ Կարելի է հրամայելու փոխարեն խթանել, մոտիվացնել և՛ երեխաներին, և՛ մեծահասակներին։


  • Ինվարիանտ 5
    Ոչ ոք չի սիրում ըստ հրամանի շարք կանգնել, որովհետև դա նշանակում է կրավորաբար ուրիշի հրամանին ենթարկվել.


    Կարելի է հրամայելու փոխարեն բացատրել, թե ինչու է անհրաժեշտ դա կատարել։

  • Ինվարիանտ 6
    Մահակի սպառնալիքով աշխատել մարդը չի սիրում, անգամ եթե աշխատանքն ինքնին տհաճ չէ. հենց հակադրելն է դիմադրություն առաջացնում.

    Ստիպողաբար, բռնության միջոցով չի կարելի մարդուն որևէ արարքի դրդել։ Հաճախ մարդը կարող է հակադրվել միայն նրա համար, որ իրենց ստիպում են կամ հրամայում։

    Ինվարիանտ 7
    Յուրաքանչյուր մարդ գերադասում է ինքն ընտրել իր աշխատանքը, նույնիսկ եթե այդ ընտրությունն իրեն ձեռնտու չէ.


    Ընտրության հնարավորություն պետք է ունենան բոլորը։ Սովորողներն ավելի հաճույքով են կատարում որևէ գործունեություն, երբ դա իրենց ընտրությամբ է լինում։

    Ինվարիանտ 8
    Ոչ ոք չի սիրում աշխատանք անելու աննպատակ գործառույթ իրականացնել, այսինքն՝ անել գործողություններ և ենթարկվել մտահղացումների, որոնք իրեն օտար են և անհասկանալի.

    Եթե սովորողը չի հասկանում իր գործառույթի նպատակը, ապա դա կատարում է ինքնաբերաբար, դա էլ լինում է անարդյունավետ։


    Ինվարիանտ 9
    Անհրաժեշտ է ձգտել նրան, որ աշխատանքը մոտիվացիա դառնա.

    Եթե սվորողի համար նյութը լինի հետաքրքիր, ապա նա ավելի հաճույքով կսովորի և սովորածն էլ կկորղանա կիրառել։
  • Ինվարիանտ 10
    Անհրաժեշտ է վերջ դնել սխոլաստիկային.
    10ա. Յուրաքանչյուր մարդ ձգտում է հաջողության : Անհաջողությունն արգելակում է աշխատանքը և զրկում ոգևորությունից:

    Սովորողներից յուրաքանչյուրը կարող է հաջողության հասնել մի բնագավառում։ Չի կարելի անհաջողության համար պատժել սովորողին, քանի որ դա թույլ չի տա, որ նա հաջողությունների հասնի այլ բնագավառներում։
  • Ինվարիանտ 10բ
    Ոչ թե խաղը, այլ աշխատանքն է երեխայի բնական զբաղմունքը.

    Կարծում եմ, որ խաղն է երեխայի հիմնական զբաղմունքը։ Այդ գործունեությամբ զբաղվելիս նրանք ոգևորվում են, սիրով են աշխատում։ Կարելի է երեխային որոշ աշխատանքներ էլ տալ հաշվի առնելով տարիքային առանձնահատկությունները, բայց միևնույն է խաղն է նրա հիմնական գործառույթը։
  • Ինվարիանտ 11
    Ո՛չ հսկումն է գիտելիքների յուրացման առավել արդյունավետ ճանապարհ, ո՛չ բացատրությունը և ո՛չ ցուցադրությունը, որ ավանդական դպրոցի հիմնական գործելաձևերն են կազմում, այլ փորձարարական որոնումը՝ իմացության համակողմանի և բնական մեթոդը:


    Ավելի հիմնավոր է այն գիտելիքը, որը ձեռք է բերվել փորձի միջոցով։

  • Ինվարիանտ 12
    Հիշողությունը, որին դպրոցն այնքան մեծ կարևորություն է տալիս, մեծ արժեք ունի այն դեպքում, եթե միացած է փորձարարական որոնման գործընթացին.

    Ոչ թե կարևոր է զուտ հիշել, այլ հանգել որևէ գաղափարի փորձարարական գործընթացի միջոցով։

  • Ինվարիանտ 13
    Գիտելիքները ձեռք են բերվում փորձի ճանապարհով, այլ ոչ թե, ինչպես հաճախ մտածում են, օրենքների և կանոնների ուսումնասիրությամբ.

    Կարևոր է փորձի միջոցով ձեռք բերված գիտելիքների հիման վրա գալ եզրակացության։
  • Ինվարիանտ 14
    Հակառակ սխոլաստիկայի դրույթներին՝ մտածողությունը մտածելու՝ ոչ թե կարծես մեկուսի և փակ շրջանում անջատ գործող, այլ մարդու մյուս հատկությունների հետ սերտ համագործակցող կարողությունն է:

    Յուրաքանչյուր մարդ ունի իր մտածողությունը։ Այն կապված է նաև մի շարք առանձնահատկությունների հետ։
  • Ինվարիանտ 15
    Ավանդական դպրոցը զարգացնում է իրական կյանքի պահանջներից հեռու, վերացական մտածողության ունակություններ:

    Համաձայն եմ հեղինակի հետ, ավանդական դպրոցում քիչ են փորձարարական մեթոդները, գիտելիքները մատուցվում են տեսականորեն, իսկ դրանք հետագայում չեն կարող պիտանի լինել, կիրառվել։
  • Ինվարիանտ 16
    Երեխան չի սիրում ex cathedra3 բացատրություններ լսել:

    Երեխաները սիրում են փորձել, խաղի միջոցով սովորել, բացահայտել։ Պատրաստի մատուցված գիտելիքները նրանք չեն լսի և չեն ընդունի։
  • Ինվարիանտ 17
    Երեխան այն աշխատանքից չի հոգնում, որն իր գործնական կենսական պահանջմունքներին է համապատասխանում.

    Կարևոր է հաշվի առնել երեխայի տարիքային և հոգեբանական առանձնահատկությունները։ Երեխան սիրուվ կկատարի իրեն հետաքրքրող և համապատասխանող աշխատանքը։
  • Ինվարիանտ 18.
    Ոչ ոք՝ ո՛չ երեխան, ո՛չ մեծերը չեն սիրում հսկողություն և պատիժ, որը հաճախ ընկալվում է որպես արժանապատվության ոտնահարում, մանավանդ եթե արվում է հրապարակավ:

    Ցանկացած խնդրի դեպքում կարևոր է խոսել առանձին և՛ մեծերի, և՛ երեխաների հետ։ Կարևոր է հասկանալ խնդրի պատճառը։
  • Ինվարիանտ 19
    Առաջադիմության գնահատանիշ դնելը և աշակերտներին որակավորելը սկզբունքորեն սխալ են.


    Չի կարելի որակավորել սովորողներին, քանի որ յուրաքանչյուր սովորող անհատ է, ունի իր առանձնահատկությունները։
  • Ինվարիանտ 20
    Անհրաժեշտ է հնարավորինս քիչ խոսել.

    Կարիք չկա շատ խոսել, բացատրություններ տալ, ավելի կարևոր է թույլ տալ սովորողին ինքնուրույն մտածել և եզրահանգումներ կատարել։

  • Ինվարիանտ 21
    Երեխան չի սիրում աշխատանք «հոտում», որտեղ յուրաքանչյուր անհատ պիտի ենթարկվի «հովվին»: Նա սիրում է անհատական աշխատանքը կամ էլ աշխատանք կոլեկտիվում, որտեղ իշխում է համագործակցության ոգին.

    Դասարանական ամբողջ խմբով միևնույն գործողությունը կատարելը հաճախ ձանձրալի և անարդյունավետ է լինում։Սովորողները սիրում են համագործակցել, աշխատել խմբում, քննարկել–մտածել միասին։ Հաճույքով են նաև ներկայացնում իրենց անհատական աշխատանքները։

  • Ինվարիանտ 22
    Դասարանում անհրաժեշտ է պահպանել կարգապահություն, կարգ ու կանոն.

    Կարգապահապական կանոնների մշակումն ու պահպանումը շատ կարևոր են։ Սովորողները պետք է մասնակցեն կանոնների մշակման գործընթացին, հետևեն դրանց և հասկանան, թե ինչու են կարևոր։

  • Ինվարիանտ 23
    Պատիժը միշտ սխալ է: Այն ստորացուցիչ է բոլորի համար և երբեք չի հասնում ցանկալի նպատակին: Դա ամենածայրահեղ միջոցն է:

    Պատիժը սխալ է, հարկավոր է խոսել, պարզաբանել արարքի պատճառները, գտնել լուծումներ։
  • Ինվարիանտ 24
    Դպրոցի նոր կյանքը կառուցվում է համերաշխության սկզբունքով, այսինքն՝ աշակերտներին ուսուցիչների հետ հավասարապես դպրոցի կյանքի և գործունեության ղեկավարման իրավունք է տրվում:


    Դպրոցական կյանքը ստեղծվում է աշակերտների և ուսուցիչների համատեղ աշխատանքի արդյունքով։ Համերաշխ միջավայրում ձևավորվում են լավ հարաբերություններ։
  • Ինվարիանտ 25
    Դասարանի գերխտությունը միշտ էլ մանկավարժական վրիպում է.

    Եթե դասարանում սովորողները շատ են, ապաս դժվար կլինի անհատական մոտեցում ցուցաբերել յուրաքանչյուրին։
  • Ինվարիանտ 26
    Խոշոր դպրոցական համալիրների (կոմբինատների) ժամանակակից հայեցակարգը հանգեցնում է ինչպես ուսուցիչների, այնպես էլ աշակերտների անանունությանը. այդ հայեցակարգը սխալական է և խոչընդոտ մեր նպատակների իրականացման ճանապարհին:

    Կարծում եմ, որ ուսումնական համալիրները ավելի մեծ հնարավորություն են տալիս և՛ ուսուցիչներին, և՛ աշակարտներին զարգանալու համար։ Իհարկե եթե ամեն բան ճիշտ է կազմակերված և հաշվի է առնվում աշակերտների, ուսուցիչների առանձնահատկությունները։
  • Ինվարիանտ 27
    Ապագայում հասարակության ժողովրդավարացումը նախապատրաստվում է դպրոցի ժողովրդավարացմամբ. Ավտորիտար դպրոցը չի կարող ժողովրդավարական հասարակության ապագա քաղաքացիներ ձևավորել:

    Ապագա ժողովրդավար քաղաքացիները ձևովորվում են այսօր։ Եթե իրենք սովորում են պարտադրանքի ուժով, ապա չեն կարողանա հետագայում որոշումներ կայացնել, զարգանալ և զարգացնել երկիրը։ Դպրոցում պետք է սովորեն ընտրել, որոշումներ կայացնել, պատասխանտու լինել սեփական որոշումների համար։

  • Ինվարիանտ 28
    Դաստիարակության հիմքում անհատի արժանապատվությունն է: Ուսուցչի և աշակերտի փոխադարձ հարգանքը դպրոցի նորացման գլխավոր պայմաններից մեկն է:

    Այո, շատ կարևոր է փոխադարձ հարգանքը։ Անընդունելի է ոչ արժանապատիվ միջավայրում իրականացնել ուսումնական գործընթաց։ Հարկավոր է հարգել երեխային, ընդունել նրան։

  • Ինվարիանտ 29
    Սոցիալական և քաղաքական ռեակցիաների բաղկացուցիչ մաս կազմող մանկավարժական ռեակցիան հակադրվում է առաջադիմական բարեփոխումներին:

    Մանկավարժն աշխատում է սովորողին կրթելու, դաստիարակելու, արժանապատիվ մարդ և քաղաքացի ձևավորելու համար։ Պետք է աշխատել այս նպատակին հասնելու համար և չվհատվել դժվարությունների և քննադատությունների պատժառով։
  • Ինվարիանտ 30
    Վերջին ինվարիանտը, որը հաստատում է մեր փնտրտուքների անհրաժեշտությունը և արդարացնում մեր գործունեությունը, լավատեսական հավատն է կյանքի հանդեպ:

    Կյանքի հանդեպ լավատես չլինելու դեպքում հնարավոր չի լինի աշխատել նոր սերունդների հետ, ձգտել նոր փոփոխություններ։

Աշխատանքային ուղղությունները.

Հանրակրթության պետական չափորոշիչ

Իմացումի հրճվանք ծրագրի մայրենիի բաղկացուցիչը

Մայրենիի ֆլեշմոբը

Մայրենիի նախագծերը

Հայոց լեզվի ուսումնական նյութերը 2-3-րդ դասարաններում

 2-րդ դասարանի հայոց լեզվի գիրք-տետր

Հայոց լեզվի դասագիրք երրորդ դասարանի համարСкачать

Հայոց լեզվի դասագիրք չորրորդ դասարանի համար1Скачать

Ընթերցվող գրականություն

Մանկավարժական ինվարիանտներ: Սելեստեն Ֆրենե

Ուսուցչի տասը պատվիրանները: Ջորջ Փոյա

Դպրոցական ուսուցչի խոստովանությունը: Ջոն Թեյլոր Գատո

Իմ մանկավարժական դավանանքը: Ջորջ Դյուի

Առաջադրանքներ

Ընթերցվող գրականություն

Գրավոր քննարկել հետևյալ հոդվածները՝ ներկայացված մոտեցումները հիմնավորելով սեփական փորձի օրինակներով:

Մանկավարժական ինվարիանտներ: Սելեստեն Ֆրենե

Ուսուցչի տասը պատվիրանները: Ջորջ Փոյա

Դպրոցական ուսուցչի խոստովանությունը: Ջոն Թեյլոր Գատո

Իմ մանկավարժական դավանանքը: Ջորջ Դյուի