Ծրագրեր

«Իմացումի հրճվանք» կրթական ծրագիր

լրացվում է

Հեղինակային առարկայական ծրագրերի մշակմանը ներկայացվող պահանջներ
Առարկայական չափորոշիչների և  ծրագրերի  նախագծերը
«Իմացումի հրճվանք» կրթական ծրագիր
Ուսումնական պլան

Հանրակրթական պետական առարկայական չափորոշիչներ և ծրագրեր
2023-2024 ուս․ տարվա օրացույց
Սովորողներ

  • Հեղինակային կրթական ծրագրի առարկայական ծրագրերը ապահովում են հանրակրթության պետական չափորոշիչով սահմանված վերջնարդյունքներն ու կարողունակությունները։
    Հանրակրթության պետական չափորոշիչ
  • Հեղինակային կրթական ծրագիրը ներառում է ուսումնական առարկայի (դասընթացի)՝ ուսուցման նպատակը՝ ըստ կրթական աստիճանների.
    «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը «Ստեղծողի մոբիլ դպրոց» է: Այն հեղինակային կրթական ծրագրի ստեղծողն ու իրագործողն է:
    1-3-րդ դասարաններում իրականացնում է «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիրը, որն իրենից ներկայացնում է ինտեգրացված, նախագծային ուսուցում։
    Ծրագրի հիմնական նպատակը ստեղծող, անընդհատ կրթվող և ինքնակրթվող, ինքնուրույն, սոցիալապես ակտիվ անհատի ձևավորումն է:
  • առարկայի (դասընթացի) ընդհանուր բնութագիրը.
    «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր) կրթահամալիրում իրականացվող  «Ստեղծողի  դպրոց, անհատի կրթական պատվեր, մեդիակրթություն» հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրի բաղկացուցիչն է։ Ծրագիրն իրականացվում է կրտսեր դպրոցի 1-3-րդ դասարաններում։ Ծրագրի կարևոր առանձնահատկությունը ոչ առարկայական, ինտեգրված ուսուցման կազմակերպումն է:
  • ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները՝ ըստ կրթական աստիճանների.
    -ամրակայել հաղորդակցական և համագործակցային կարողությունները
    -ձևավորել ինքնակազմակերպման հմտություններ
    -զարգացնել կամային որակներ
    -հարստացնել բառապաշարը, զարգացնել բանավոր խոսքը
    -զարգացնել կարդալու և գրելու կարողությունները
    -զարգացնել հոգեկան գործընթացները
    -ընդլայնել աշխարհաճանաչողական գիտելիքները

    -տրամաբանական, լեզվական և ալգորիթմական մտածողությունը, ուշադրությունը, դիտողականությունը, հիշողությունը, աշխատասիրությունը, նպատակասլացությունը, համբերությունը, ինքնուրույնությունը, հնարամտությունը,
    -կռահելու, իրավիճակը քննադատաբար գնահատելու, վերլուծելու, ձեռք բերած գիտելիքները և հմտությունները տարբեր գործնական խնդիրներ լուծելիս կիրառելու կարողություններ,
    -փաստարկները ճիշտ և հետևողականորեն կառուցելու, մտքերը ճշգրիտ և պարզ արտահայտելու ունակություններ,  
    -վստահությունը  սեփական ուժերի նկատմամբ:
  • բովանդակության կառուցման հիմնական սկզբունքները.
    Կրտսեր դպրոցի խնդիրն է դառնում օգնել երեխային գրավոր և բանավոր խոսքը ճիշտ ձևակերպել, կարողանալ արտահայտել իր հույզերը, զգացմունքները ու հաղորդակցվել: Մայրենի լեզվի ուսուցումը, որպես ուսուցման հիմնական լեզու, անընդհատ է ու սերտորեն կապված է սովորողի ամենօրյա գործունեության հետ: Այն պետք է նպաստի սովորողի՝ բնականոն, անկաշկանդ, ստեղծագործող, տրամաբանող, ազատ արժեհամակարգի ձևավորմանը: 
  • ժամաքանակի բաշխումը ըստ դասարանների.
    1-3-րդ դաս. ուս.պլան

Ծրագրի անհատականացումը

  • Հեղինակային ծրագրի անհատականացումը․ սովորողի՝ առաջադրանքի, նախագծի ընտրության ապահովումը
    Ուսուցումը կազմակերպվում է կրթահամալիրի՝ սահմանված կարգով կազմված ուսումնական օրացույցով, կրթահամալիրային, դպրոցական, խմբային, անհատական ուսումնական աշխատանքով:
    Սովորողի ընտրությամբ և լրացուցիչ կրթության դասընթացները կազմակերպվում են դպրոցի կաբինետներում, կրթահամալիրի ուսումնական կենտրոններում, լաբորատորիաներում, արվեստանոցներում, արհեստանոցներում, արտագնա։
  • Հեղինակային ծրագրի կազմակերպման մեդիա միջավայրը
    Ուսուցումը կազմակերպվում է ուսուցողական թվային միջոցներ կիրառելով: Դասավանդողը և սովորողը դպրոց են գալիս սահմանված տեխնիկական պայմաններին բավարարող անհատական թվային ուսումնական գործիքով, տանն ունեն համացանց:
    Ծրագիրը դպրոցում ապահովում է անլար համացանցից ուսումնական նպատակներով անարգել օգտվելու հնարավորություն: 
    Մեդիագրադարանը, կրթահամալիրի գրադարանը, դասավանդողների, կրթահամալիրի ուսումնական կենտրոնների բլոգները սովորողին տանը, դպրոցում ապահովում են անհրաժեշտ ուսումնական էլեկտրոնային և տպագիր նյութերով, միջոցներով.
    «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր,
    Արևմտյան դպրոց-պարտեզ,
  • Հեղինակային ծրագրի ուսումնական պարապմունքների կազմակերպման ձևերը
    -Ուսումնական պարապմունքի կազմակերպման ձևեր են առկա, հեռավար և առցանց:
    -Առկա ուսումնական պարապմունքները կարող են անցկացվել ինչպես կրթահամալիրի տարածքում` դպրոցների կաբինետներում, լաբորատորիաներում, պարտեզում, բակերում, տանիքում, մարզադահլիճներում, այնպես էլ կրթահամալիրից դուրս՝ արտագնա, փոխանակման ծրագրերի կազմակերպման նախագծով, թանգարանում-համերգասրահում, բնության-պատմության հուշարձանի տարածքում, այլուր:
    -Առավոտյան ընդհանուր պարապմունքներ,
    -Դաս-պարապմունքներ ուսումնական լաբորատորիաներում,
    -Հայրենագիտական ճամփորդություններ,
    -Վարպետության դասեր
  • Հեղինակային ծրագրի ուսումնական օրացույցի, ուղեցույցի առանձին բաղկացուցիչներ՝ որպես կրթական ծրագրի բովանդակության բաղկացուցիչներ
    2023-2024 ուս․ տարվա օրացույց
  • Հեղինակային կրթական ծրագրի տարածումը
    Կրթահամալիրի կայք
    Ենթակայքեր
    Դասավանդողների, սովորողների բլոգներ
    Ճամփորդություններ
    Համագործակցային նախագծեր

Leave a comment