Բանավոր մաթեմատիկա

Մաթեմատիկական խաղեր

Բանավոր մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության խմբի հետ խաղում ենք «Արգելված թվեր» խաղը։

Խաղի սկզբում սովորողներն ընտրում են որևէ թիվ և սկսում են հաշվել։ Անհրաժեշտ է հաշվել և մտապահած թվի փոխարեն ծափ տալ։ Խաղը զարգացնում է մասնակիցների ուշադրությունը։

Խաղն ավելի հետաքրքիր դարձնելու համար սովորողներն առաջարկեցին «արգելված» համարել բոլոր թվերը։ Նրանք խաղում էին խաղը, իսկ թվերն ասելու փոխարեն անհրաժեշտ քանակով ծափ էին տալիս։

Նախագծեր

Ուսումնական ձմեռ

Ժամանակահատված՝ մինչև հունվարի 8-ը

Մասնակիցներ՝ 1-ին դասարանի սովորողներ

Նպատակ՝
ուսումնական արձակուրդն անցկացնել ուսուցողական, հետաքրքիր
մասնակցել «Ուսումնական ձմեռ» նախագծին

Անհրաժեշտ միջոցներ՝ ֆոտոխցիկ, բջջային հեռախոս, պլանշետ, ձայնագրիչ, նոթբուք

Թեմաները՝

  1. Իմ սիրելի ամանորյա ուտեստը

Պատմի՛ր ամանորյա քո սիրելի ուտեստի մասին, ներկայացրո՛ւ բաղադրիչները։ Օգնի՛ր ընտանիքիդ անդամներին պատրաստել այն։

2. Ամանորյա զարդարանք՝ «Մեր ամանորյա տունը, այգին, բակը, եղևնին»

Պատմի՛ր, թե ինչպես եք զարդարել եղևնին, տունը, բակը կամ այգին։

3. Ամանորյա շնորհավորանքներ

Շնորհավորի՛ր ընկերներիդ, հարազատներիդ Ամանորը տեսանյութի կամ ռադիոնյութի միջոցով։

Նկարագրությունը՝ 
Ընտրել թեմաներից մեկը կամ մի քանիսը, ծնողների, ընտանիքի անդամների օգնությամբ–մասնակցությամբ իրականացնել, պատրաստել տեսանյութ, ռադիոնյութ: Աշխատանքը տեղադրել YouTube-ում և ուղարկել հղումը։
Տեսանյութի տևողությունը՝ 1-3 րոպե։


Արդյունքը կտեղադրվի դասարանական բլոգում։

Հաշվետվություն

Առաջին ուսումնական շրջանի դասարանական ամփոփում

խմբագրվում է

Ուսումնական առաջին շրջանն անչափ կարևոր և յուրահատուկ էր 1.3 դասարանի համար։ Այս մի քանի ամսվա ընթացքում սովորողները կարողացան ծանոթանալ միմյանց հետ, ձեռք բերել նոր ընկերներ։ Սովորողները մեծ սիրով և ոգևորությամբ մասնակցեցին նախագծերին, ճամփորդություններին։ Նրանք հասցրին նաև ձեռք բերել նոր հմտություններ, գիտելիքներ, կարողացան սովորել և սովորեցնել։

Նախագծերի ակտիվ մասնակիցը դարձան ծնողները, ընտանիքի անդամները․
Ով աշխատի, նա կուտի
Սեբաստացու օրեր
Խնկոյանական օրեր․ ամփոփում

Սովորողները տպավորված էին նաև ծեսերով․
Լավաշթխիկ
Թթուդրիկ

Սեպտեմբերից դեկտեմբեր ամիսների ընթացքում սովորողները ծանոթացան Paint ծրագրին և արդեն կարողանում են մեդիաէջեր պատրաստել․
Մեդիաէջեր

Մեր բոլոր նախագծերը և ամփոփումները կարող եք գտնել այստեղ։



Ճամբար

Հունվարյան ճամբար

խմբագրվում է

Մասնակիցներ՝ 3-րդ ջոկատի ճամբարականներ
Ժամանակահատվածը՝ 9.01-30.01

Աշխատանքային ուղղություններ