Նախագծեր

Թթուդրիկ

Օրը՝ նոյեմբերի 11
Մասնակիցները՝
 1.3 դասարանի սովորողներ

Նպատակն ու խնդիրները՝
Նախագծի  ընթացքում սովորողների մոտ ձևավորել ինքնուրույնություն
Նախապատրաստվել կրթահամալիրի տոնին

Գործունեության ընթացքը

Տեսակավորված բանջարեղենները կհաշվեն (մեկական, երկուական, երեքական)

Պատկերացում կկազմեն առարկաների զանգված — չափսեր, զանգված-քանակ, արժեք-քանակ հարաբերակցությունների մասին

Փոքր խմբերով բանջարեղենները կկտրատեն և կտեղավորեն տարաների մեջ

Կպատրաստեն աղաջուր (աղիություն կորոշեն ձվի օգնությամբ)

Պատկերացում կկազմեն ջրի հատկությունների մասին

Կսովորեն խմբով միասին աշխատել, աշխատանքը իրար մեջ բաժանել, սկսած աշխատանքը ավարտին հասցնել

Կյուրացնեն  տեխնոլոգիական, խոհանոցային հմտություններ

Կյուրացնեն աշխատանքային կանոններ․ աշխատանքից առաջ նախապատրաստվելու և աշխատանքի ավարտից հետո՝ միջավայրը մաքրելու կանոններ

Երգ ու խաղով կգովեն պատրաստած թթուն («Եկեք ծեծենք սոխ ու սխտոր» )

Paint նկարչական ծրագրով կնկարեն պիտակներ, որոնք տպելուց հետո կփակցնեն տարաների վրա

Լեզվագործունեություն
Զրույց-քննարկում բանջարեղենների մասին /որտե՞ղ են աճում, ո՞ր եղանակին, ի՞նչ պայմաններում ևն/, հանելուկների գուշակում:
Հեքիաթի, հանելուկի հորինում բանջարեղենների մասին:

Մեդիատեխնոլոգիա և մաթեմատիկա
Նախապես հաշվել, թե որքան գումար է անհրաժեշտ համապատասխան քանակի բանջարեղեն գնելու համար:

Գնումներ կատարելուց հետո ևս հաշվում են, թե որքան ծախսեցին գնումների համար և համեմատում են նախնական հաշվարկի հետ:

Բաջարեղենների վերաբերյալ խնդիրների հորինում, մուտքագրում PowerPoint ծրագրում, նկարում համակարգչային Paint ծրագրով, կցում նկարը, այնուհետև  «թթու խնդրագիրք»- կազմում:

Տեխնոլոգիա, բանգիտություն
Կարևորվում է այն, որ սովորողներն ինքնուրույն իրականացնեն ողջ գործունեությունը /ծնողների և ուսուցչի վերահսկողությամբ/ լվանան բանջարեղենը, մաքրեն կանաչին, կեղևազերծեն սխտորը և այլն: Ինքնուրույն էլ  տեղավորեն տարրաների մեջ:

Հետագայում սովորողները  համացանցից ինքնուրույն տեղեկություններ են հավաքում այն մասին, թե ինչու են աղաջրի մեջ տեղավորում թթուն: Ծնողական համայնքը ևս ակտիվորեն մասնակցում է  թթուդրիկի ծեսին: Ծնողներց ամենահմուտները պատմում են թթու դնելու հաջորդականությունը:  Սովորեցնում են՝ ինչպես մշակել բանջարեղենը, բանջարեղենի վրա ծակոտկեններ անելու պատճառը և այլն: Սովորողներից մի քանիսի տատիկներին ու մայրիկներին հրավիրում ենք դասարան, որպեսզի սովորողների հետ քննարկում անցկացնեն թթու դնելու հետ կապված: Ինչ յուրօրինակ բանջարեղեն կարելի է օգտագործել թթվի համար, կամ ե՞րբ թթուն պատրաստ կլինի:

Քննարկում ենք նաև մի կարևոր հարց՝ ինչ պրոցես է «թթվելը», ինչ է լինում բանջարեղենի հետ, գույնն ու ձևը փոփոխվում է, թե՝ ոչ:

Արդյունքում սովորողները ծանոթանում են թթու դնելու ձևին, տեղեկանում են բանջարեղեններից յուրաքանչյուրի վիտամինների մասին, օգտակարության մասին:

Խաղեր
Գուշակիր
Սովորողները աչքերը փակ կամ արկղի մեջ շոշափելով գուշակում են բանջարեղենները: Նա պետք է շոշոփելով գուշակի, թե ինչ է իր ձեռքում:

Leave a comment