Նախագծեր

Ուսումնական գարուն 2023․ նախագիծ

խմբագրվում է

Ժամանակահատվածը՝ 27.03-02.04
Մասնակիցներ՝ 1-ին դասարանի սովորողներ, ընտանիքի անդամներ

Նպատակը՝ 

  • ուսումնական արձակուրդների ընթացքում սովորողի ուսումնական գործունեության կազմակերպում

Խնդիրներն են՝

  • ընթերցելու որակական հատկանիշների բարելավում
  • ստեղծագործական երևակայության զարգացում
  • տեխնոլոգիական, մեդիատեխնոլոգիական հմտությունների կիրառում, զարգացում
  • բնության, շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար վերաբերմունքի ձևավորում
  • դիտարկելու, ուսումնասիրելու, արձանագրելու, վերլուծելու կարողությունների ձևավորում ու զարգացում

Աշխատանաքային ուղղություններ՝

Ընթերցանություն՝

Ընտրի՛ր ստեղծագործություններից մեկը կամ մի քանիսը։ Ներկայացրո՛ւ ստեղծագործությունը տեսանյութի միջոցով։

Փոքրիկի խրատը
Մարտ
Գիշեր
Ծիածան

Ստեղծագործություններից մեկը կամ մի քանիսը նկարի՛ր Paint ծրագրով, մուտքագրիր մի հատված։

Տեսանյութի հղումն ու մեդիաէջն ուղարկի՛ր իմ էլ․ հասցեին։

Դիտարկում ենք բնության փոփոխությունները՝

Հեռախոսով կամ ֆոտոխցիկով լուսանկարի՛ր գարնանը բնորոշող տեսարաններ: Լուսնակարներից ընտրի՛ր մի քանիսը և ուղարկի՛ր իմ էլ հասցեին:

Էլեկտրոնային խաղեր՝

Խաղ 1

Խաղ 2

Խաղ 3


Արդյունքներ՝

Գարնանային ընթերցումներ
Մի օր հանդիպեցին տառերը․․․
Գարնանային լուսանկարաշար

Leave a comment